Չավին ցանկանում է իր թիմում տեսնել 16-ամյա տաղանդին

«Բարսելոնան» հայտնվել է այն ակումբների ցանկում, որոնք ցանկանում են իրենց շարքերը տեսնել տաղանդավոր 16-ամյա հարձակվող Անդրիկին։ Այս թեմայով խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը։

«Մենք խոսել ենք Անդրիկի հոր և անձամբ ֆուտբոլիստի հետ։ Ես նրանց բացատրեցի մեր նախագիծը։ Անդրիկի նման տաղանդներ են պետք մեզ։

Սա այն ֆուտբոլիստն է, որը մեզ պետք է: Հուսով եմ, որ նա կտեղափոխվի «Բարսելոնա», վերջին որոշումը պետք է կայացնի ֆուտբոլիստը»,- Չավիի խոսքերը մեջբերում է ESPN Brazil-ը: