World Cup 2022. Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Բրազիլիայի հավաքականի աջ պաշտպան Դանիլոն բաց կթողնի թիմի երկու հանդիպումները ԱԱ-2022-ի խմբային փուլում, հայտնում է Sports-ը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ձախ կոճի վնասվածք ունի, որը ստացել էր Սերբիայի հավաքականի դեմ առաջին տուրի խաղում, որտեղ Բրազիլիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով:

Նշենք, որ Բրազիլիայի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 28-ին: