Պաշտոնական. «Չելսին» երկարաձգեց պայմանագիրը թիմի պաշտպանի հետ

«Չելսիի» պաշտպան Թրևոր Չալոբան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նոր պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2028 թվականի հունիսը, այն ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 23 միլիոն եվրո: