«Նապոլին» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն, «Նապոլին» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։
Իտալական ակումբին գրավում է իսպանացի ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Նշենք, ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։