Ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման վիրահատվել է

«Վեսթ Հեմն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ պաշտպան Կուրտ Զուման բարեհաջող ծնկի վիրահատության է ենթարկվել։

Ֆրանսիացին վնասվածք էր ստացել նոյեմբերի 12-ին Պրեմիեր Լիգայի «Լեսթերի» դեմ խաղում (0:2):

Անգլիական ակումբը չի նշել ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները։ Հաջորդ հանդիպումը «Վեսթ Հեմը» կանցկացնի դեկտեմբերի 26-ին «Արսենալի» դեմ արտագնա խաղում: