«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հաջորդ մրցաշրջանում կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի: Մասնագետով հետաքրքրված են մի շարք ակումբներ։
49-ամյա նորվեգացին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել է 2021 թվականի նոյեմբերին։
Մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռալֆ Ռանգնիկը, ում նոր մրցաշրջանից կփոխարինի Էրիկ տեն Հագը։
Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդը» մարզում է 2018 թվականի դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ մի գավաթ չի նվաճել: Նա նախկինում մարզել է «Մոլդեն» ու «Քարդիֆը»: