Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է թիմի հարձակվող Հարի Քեյնի առողջական վիճակի մասին:
Իրանի հավաքականի դեմ Կատարում ընթացող Մունդիալի առաջին տուրի խաղում (6-2) Հարին վնասվածք էր ստացել և փոխարինվել երկրորդ խաղակեսի ընթացքում։
«Քեյնը լավ է: Նա որոշակի աշխատանք է կատարել թիմից առանձին, սակայն պատրաստ է ուրբաթ կայանալիք հանդիպմանը։ Հետազոտություն է անցկացվել՝ հասկանալու համար, որ Քեյնի հետ ամեն ինչ կարգին է»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը նոյեմբերի 25-ին B խմբի երկրորդ տուրում կմրցի ԱՄՆ-ի հավաքականի հետ: