«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայով, հայտնում է Sport.es-ը: Աղբյուրի համաձայն, կատալոնացիները ցանկանում են կրճատել ֆուտբոլիստի աշխատավարձը, իսկ նա ցանկանում է լքել ակումբը և տեղափոխվել մեկ այլ թիմ, որտեղ ֆուտբոլիստն ավելի շատ խաղային ժամանակ կստանա։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Դեպայը անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։