Մեքսիկայի դարպասապահ Գիլերմո Օչոան դարձավ առաջին մեքսիկացին, ով Աշխարհի առաջնությունում 11-մետրանոց է հետ մղում։ Այս մասին հաղորդում է Opta-ն։
Այսպիսով, ԱԱ-2014-ից սկսած դարպասապահը Աշխարհի առաջնությունում միջինում 5,4 գոլային պահ է հետ մղել (8 բաց թողած գոլ, 1, xGoT)․ սա լավագույն ցուցանիշն է բոլոր դարպասապահների մեջ այս առումով։
Նշենք, որ Մեքսիկայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ մրցելով Արգենտինայի հավաքականի հետ: