World Cup 2022. Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները բողոքի ակցիա են իրականացրել

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի մեկնարկային տուրի առաջին խաղում Գերմանիայի հավաքականը քիչ առաջ պարտվեց ճապոնացիներին։

Խաղի մեկնարկից առաջ ավանդական թիմային լուսանկարում գերմանացիները ձեռքով ծածկել էին իրենց բերանները այդ կերպ  դժգոհելով ԼԳԲՏ համայնքին աջակցության համար արգելքի սահմանումից:

«Մենք ցանկանում էինք օգտագործել մեր ավագի թևկապը Գերմանիայի հավաքականում ունեցած արժեքները պաշտպանելու համար՝ բազմազանություն և փոխադարձ հարգանք:

Մյուս ժողովուրդների հետ միասին մենք ցանկանում էինք, որ մեր ձայնը լսելի լինի։ Դա քաղաքական հայտարարություն չէր, մարդու իրավունքները սակարկելի չեն։ Սա պետք է ընկալել որպես կանոն, բայց դա դեռ այդպես չէ: Ահա, թե ինչու է այս ուղերձը մեզ համար այդքան կարևոր: Մեզ համար ավագի այդ թևկապից զրկելը նույնն է, ինչ մեզ զրկել ընտրելու իրավունքից: Մենք կանգնած ենք մեր դիրքի վրա»,- ասվում է Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի (DFB) հայտարարության մեջ: