World Cup 2022. Լիոնել Մեսսին խոսել է իր վերականգնման ընթացքի մասին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ Կատարում մեկնարկած Մունդիալի անդրանիկ տուրից առաջ խոսել է իր ինքնազգացողության մասին:

«Ինձ լավ եմ զգում: Ֆիզիկական վիճակս նույնպես կարգին է: Կարելի է ասել՝ լավ մարզավիճակում եմ: Հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կարգին է»,- ասել է Լեոն:

Հիշեցնենք, որ Մեսսին նոյեմբերի 19-ին բաց էր թողել ազգային հավաքականի առաջին մարզումը:

Արգենտինա – Սաուդյան Արաբիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին: