Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2022-ի առաջին տուրում Սաուդյան Արաբիայից կրած 1:2 հաշվով պարտության մասին։
«Շատ ծանր հարված էր բոլորիս համար, անկեղծ ասած նման մեկնարկ չէինք սպասում:
Ամեն ինչ դեռ առջևում է, պետք է մտածենք մյուս խաղերի մասին», – Մեսսիի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ հաջորդ հանդիպումը արգենտինացիները կանցկացնեն նոյեմբերի 26-ին՝ Մեքսիկայի դեմ։