Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Կատարում ընթացող Մունդիալում աջակվում է Կամերունի հավաքականին:
«Կամերունն իմ երկրորդ սիրելի թիմն է 1982 թվականի Աշխարհի առաջնությունից սկսած: 1990-ին նրանց եմ երկրպագել. Նկոնո, Միլա, Օմամ-Բիյիկ. հենց նրանք էին իմ հերոսները:
Այդ տարվա թիմի կազմն անգիր գիտեմ»,- Բուֆֆոնի խոսքը փոխանցում է Radio Anch’io Sport-ը: