Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը ճանաչվել է ԱՄՆ-ի հավաքականի դեմ Կատարում ընթացող Մունդիալի B խմբի առաջին տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ – Ուելս խաղն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ ուելսցին, 82-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, խփել էր պատասխան գոլը:
Ընթացիկ մրցաշրջանում Գարեթ Բեյլն ամերիկյան «Լոս Անջելեսի» կազմում անցկացրած 14 խաղում խփել է 4 գոլ: