Պեպ Գվարդիոլայի ապագայի հարցում հստակություն կա

Պեպ Գվարդիոլան նոր պայմանագիր կկնքի և կշարունակի աշխատել «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, մարզիչն ու ակումբը պայմանավորվել են նոր պայմանագրի կնքման շուրջ, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը:

Այն կստորագրվի 1+1 սխեմայով։ Սա նշանակում է, որ կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ ժամկետից շուտ դադարեցնել համագործակցությունը։

Գվարդիոլայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է այս ամառ: