«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա թիմից։
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ «Օլդ Թրաֆորդում» ունեցած հսկայական ներդրման համար։