Իրանի հավաքականի ֆուտբոլիստները չեն երգել ազգային օրհներգն Անգլիայի թիմի դեմ Կատարում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղի մեկնարկից առաջ:
BBC-ի հավաստմամբ՝ այսպիսով իրանցի ֆուտբոլիստներն բողոքել են երկրի կառավարության դեմ:
Արդեն մի քանի ամիս է Իրանում խաղաղ բնակիչները հակակառավարական ցույցեր են կազմակերպում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերին ձերբակալվել էր Իրանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ Ալի Դաեին՝ ով կարող էր ենթարկվել մահապատժի:
