«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը նախատեսում է առաջիկա ամիսներին հետևել 19-ամյա հայ ֆուտբոլիստի խաղին։
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 9 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Սեպտեմբերի 1-ին «Դինամոն» հայտարարեց, որ Զախարյանը ամառային տրանսֆերային պատուհանում չի տեղափոխվի լոնդոնյան ակումբ։