ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մերժել է ակումբը 4 միլիարդ եվրոյով վաճառելու առաջարկը:
«ՊՍԺ-ն ավելի քան 4 միլիարդ եվրոյով գնելու առաջարկ կար: Չենք պատրաստվում վաճառել ակումբը, սակայն բաժնետոմսերի մի մասը վաճառելու տարբերակներ դիտարկում ենք:
Մարդիկ կարծում են՝ մենք անսահման փող ունենք ու ծախսում ենք՝ ինչպես ցանկանում ենք, սակայն դա ճիշտ չէ: Եթե ընկերության սեփականատեր ես, պետք է ներդրումներ անես. սա վերեբերում թե՛ բիզնեսին, թե՛ ֆուտբոլին: Մենք ՊՍԺ-ն գնեցինք 70 միլիոն եվրոյով, իսկ հիմա այն գնահատվում է 4 միլիարդ: Պետք է հպարտանանք կատարած աշխատանքով»,- Ալ-Խելաիֆիի խոսքը փոխանցում է Talk Sport: