Պեպ Գվարդիոլա. «Բոլորս ենք մեղավոր»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Բրենթֆորդից» կրած պարտության (1:2) մասին։

«Լավագույն թիմը հաղթեց։ Մենք հենց սկզբից խնդիրներ ունեցանք և չկարողացանք ճիշտ արձագանքել։ Հիմնականում, հաղթելու համար անհրաժեշտ է պրեսինգի դիմել, բայց այստեղ իրավիճակն այլ էր։

Նրանք շատ խորը և շատ լավ էին պաշտպանվում։ Բոլորս ենք մեղավոր այս արդյունքի համար», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: