Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի ցուցադրած խաղից «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում, որտեղ «Ռեալը» պարտվեց՝ 3:2 հաշվով:
Նշենք, որ այս պարտությունը «Ռեալի» համար առաջինն էր Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում:
«Մենք վատ հանդիպում անցկացրեցինք, պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա: Թիմը թերացավ գրեթե բոլոր խաղային դիրքերում:
Մտահոգվել պետք չէ, շարժվում ենք առաջ», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: