«Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի Ջուդ Բելինգհեմի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հաջորդ ամռանը գնել Ջուդ Բելինգհեմի տրանսֆերը, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ՝ Էրիկ տեն Հագը ցանկանում է իր թիմում տեսնել երիտասարդ ֆուտբոլիստին:

Անգլիական ակումբը պատրաստ է Ջուդ Բելինգհեմի համար վճարել 150 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլիստը ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալին»: