Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Գաբրիել Մարտինելին կարող էր կարիերան սկսել կատալոնական «Բարսելոնայի» կազմում, այդ մասին հայտնում է sports-ը:
Աղբյուրի համաձայն, 2018 թվականին, երբ բրազիլացին հանդես էր գալիս «Իտուանոյում», այդ ժամանակ կարող էր տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը չի ցանկացել գնել ֆուտբոլիստին։
Նշենք, որ Գաբրիել Մարտինելին 2019 թվականին տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»՝ 7 միլիոն եվրոյի դիմաց: