Կատալոնական «Բարսելոնան» այլևս չի ցանկանում գնել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյին, այդ մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն, պատճառը ակումբի ֆինանսական խնդիրներն են, քանի, որ ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան վաստակել 10 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն «Բարսելոնան» պատրաստ չէ վճարել նրան այդքան գումար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը վերջնագիր է ներկայացրել «Չելսիին»՝ ցանկանալով հասնել աշխատավարձի զգալի բարձրացման։