«Ռոման» մտադիր չէ բաժանվել հարձակվող Տեմմի Աբրահամից

«Ռոման» մտադիր չէ վաճառել հարձակվող Տեմմի Աբրահամի տրանսֆերը:

Անգլիացի ֆուտբոլիստը հանդես է գալիս ամենաբարձր մակարդակով և շատ գոհ է ակումբում ունեցած դիրքից և Իտալիայում իր անձնական կյանքից։

Աղբյուրի համաձայն ակումբը ամեն գնով կփորձի թիմում պահել նրան:

«Գայլերը» 24-ամյա ռմբարկուին «Չելսիից» գնել են 2021 թվականի ամռանը 40 միլիոն եվրոյի դիմաց։