«Յուվենտուսի» պաշտպան Մատիա Դե Շիլիոն մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինյան ակումբի եւ 29-ամյա ֆուտբոլիստի բանակցությունները վերջնական փուլում են, իսկ կողմերի միջև համագործակցությունը շարունակելու մասին հայտարարությունը կարող է արվել մոտ ապագայում։
Դե Շիլյոն «Յուվենտուս» է միացել 2017 թվականին «Միլանից: