Լիոնել Մեսսին կվերադառնա «Բարսելոնա»

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա «Բարսելոնա», հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը կվերադառնա «Բարսելոնա», եթե Արգենտինայի ազգային հավաքականի կազմում հաղթի Աշխարհի 2022թ. առաջնության գավաթը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ընտանիքը չի կարողանում հարմարվել Ֆրանսիայում ապրելուն և ցանկանում է վերադառնալ Իսպանիա:

Նշենք, որ Աշխարհի 2022թ. առաջնությունը կկայանա Կատարում, նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 18-ը: