Խոսեպ Գվարդիոլան որոշում կկայացնի իր ապագայի հետ կապված

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո որոշում կկայացնի ակումբում իր ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն, 51-ամյա մարզչի կինը, ով 2019 թվականին դստեր հետ վերադարձել է Բարսելոնա բիզնեսը զարգացնելու համար, որոշման կայացման հարցում կարևոր դեր կունենա։

Նշենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: