«Չելսին» Բեն Չիլուելին փոխարինող է գտել Իտալիայում

«Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Չելսին», հայտնում է Goal-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։

Ըստ աղբյուրի՝ «ազնվականները» դիտարկում են Սանդրոյի թեկնածությունը՝ որպես Բեն Չիլուելին փոխարինողի:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստն Ա Սերիայում 19 հանդիպում է անցկացրել և կատարել 1 գոլային փոխանցում կատարել: 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: