Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն վնասվածք է ստացել «Լորյանի» դեմ Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի խաղում (2-1), հայտնում է RMC Sport-ը։
Հանդիպման վերջնամասում 23-ամյա ֆրանսիացին մկանային ցավ է զգացել ու փոխարինվել 85-րդ րոպեին։ Նրա վնասվածքի լրջության աստիճանը հայտնի կդառնա առաջիկայում։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 18 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։