Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Խիմենեսը մեկնաբանել է այն լուրերը, թե Դիեգո Սիմեոնեն կարող է հեռանալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Ակնհայտ է, որ մենք աջակցում ենք Սիմեոնեին, մենք նման ենք մեկ ընտանիքի։ Մեր ամբողջ թիմը մեկ ամբողջություն է, թիմի ներսում տարաձայնություններ չկան։ Հուսով եմ՝ նորից կսկսենք հաղթել։ Մենք կշարունակենք աշխատել և պայքարել մարզչի համար մինչև վերջ»,- ասել է պաշտպանը: