Գերմանիայի հավաքականի և «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները վնասվածք է ստացել ու չի մասնակցի Աշխարհի 2022թ. առաջնությանը:
26-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել ուկրաինական «Շախտյորի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի արտագնա խաղում (4-0) ու փոխարինվել է 19-րդ րոպեին:
Բուժզննման արդյունքում Վերների մոտ ախտորոշվել է ոտնաթաթի վնասվածք: