Զլատան Իբրահիմովիչ. «Դու երբեք չես կարող լինել ավելին, քան ակումբ»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Կիլիան Մբապպեի՝ «Ռեալ» տեղափոխվելու փոխարեն ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշման մասին։

«Նա ճիշտ որոշում կայացրեց ՊՍԺ-ի համար, բայց ոչ իր համար: Նա ստեղծել է մի իրավիճակ, որում նա ավելի կարևոր է, քան ակումբը։ Բայց դու երբեք չես կարող լինել ավելին, քան ակումբ:

Պատճառը նրա ծնողներն են, փաստաբանները, գործակալները և մարզիչները։»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։