Բուկայո Սական և Ալեքսանդր Զինչենկոն ապաքինվել են

Լոնդոնի «Արսենալի» երկու ֆուտբոլիստներ Բուկայո Սական և Ալեքսանդր Զինչենկոն Եվրոպա Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Ցյուրիխի» հետ խաղից առաջ ապաքինվել են վնասվածքներից, հայտնում է The Sun-ը:

Թիմի երկու ֆուտբոլիստներն էլ նոյեմբերի 2-ին մարզվել են «Արսենալի» ընդհանուր խմբում:

Սակայն, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարող է ֆուտբոլիստներին թիմի առաջիկա հանդիպմանը խաղադաշտ դուրս չբերել: