«Թոթենհեմի» ֆուտբոլիստը կվիրահատվի

«Թոթենհեմի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի հարձակվող Սոն Հյուն Մինը կվիրահատվի, հայտնում է sports-ը:

Կորեացին կվիրահատվի՝ ձախ աչքի շուրջ կոտրվածքը կայունացնելու համար։

Սոնը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղի առաջին խաղակեսի ժամանակ։