Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիիբո Կուրտուան 11-մետրանոց հարված է հետ մղել շոտլանդական «Սելթիկի» դեմ երեկ կայացած Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում (5-1)։
Մադրիդյան ակումբի դարպասին նշանակված վերջին տասը 11-մետրանոց հարվածներից 5-ը բելգիացին հետ է մղել, հայտնում է Marca-ն։
Այս մրցաշրջանում Կուրտուան «Ռեալի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, բաց թողել 12 գոլ ու անցկացրել 3 «չոր» հանդիպում։