Տիբո Կուրտուան տպավորիչ ցուցանիշ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Սելթիկի» դեմ խաղում 11 մետրանոց է հետ մղել:

Այսպիսով, վերջին 10 դեպքերում, երբ «Ռեալի» դարպասին 11 մետրանոց է նշանակվել, Կուրտուան դրանցից ետ է մղել 5-ը:

Նշենք, որ հանդիպումը ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 5:1 հաշվով: