«Մանչեսթեր Սիթին» հրաժարագին է սահմանել Նաթան Ակեի համար

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն կարող է կարիերան շարունակել «Նյուքասլում»: Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը:

Նշվում է, որ «քաղաքաբնակների» ղեկավարությունը պատասխանել է «կաչաղակների» հարցմանը և սահմանել 50 միլիոն եվրո հրաժարագին։

«Նյուքասլը» հետաքրքրված է հոլանդացի ֆուտբոլիստի ձեռքբերմամբ, ում հետ ցանկանում է պայմանագիր կնքել այս ձմռանը: