Լուկա Մոդրիչը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը ընդունեց «Սելթիկին»։

Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացել է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Ինչպես հաղորդում է sports-ը, խորվաթ կիսապաշտպանը դարձել է Չեմպիոնների Լիգայում 11 մետրանոցից գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը:

Նշենք, որ Լուկա Մոդրիչը 37 տարեկան է: