Անգլիական «Չելսիի» ֆուտբոլիստ Ժորժինյոյի գործակալ Ժոաո Սանտուշը հերքել է լուրերն այն մասին, որ ինքը հանդիպել է «Բարսելոնայի» հետ՝ քննարկելու իր ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը:
«Ես երբեք չեմ հանդիպել «Բարսելոնայի» ղեկավարության հետ: Մեր նպատակը «Չելսիի» հետ պայմանագրի երկարաձգումն է», – գործակալի խոսքերը մեջբերում է The Sun-ը: