Էկտոր Բելերին. «Այս մարզաշապիկը կրելը մեծ պատիվ է ինձ համար»

Իսպանացի պաշտպան Էկտոր Բելերինը խոստովանել է, որ կատալոնական «Բարսելոնայում» խաղալը իր երազանքն է:

«Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար և հաճույք եմ ստանում «Բարսայի» յուրաքանչյուր հանդիպումից, քանի որ այստեղ խաղալն իմ վաղեմի երազանքն էր:

Երբ դու ժամանում ես տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ չանցնելով մինչմրցաշրջանային պարտաստությունը, միշտ դժվար է ինտեգրվել խաղին:

Բայց ես գոհ եմ, իմ ադապտացիայի ընթացքից: Այս մարզաշապիկը կրելը մեծ պատիվ է ինձ համար»,- ասել է Էկտորը: