«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվողի հետ

«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ: Այդ մասին սոցցանցերում հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն, այս պահին իտալական ակումբի ներկայացուցիչները նախնական բանակցություններ են վարում 36-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու համար։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի վերջը: