Ուելսի ազգային հավաքականը կարող է անվանափոխվել

Ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականը դիտարկում է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության ավարտից հետո անվանափոխության հնարավորությանը, գրում է The Sun-ը։

Այժմ բրիտանական թիմը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում խաղում է Wales անունով։ Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան  ցանկանում է թիմն անվանել  Cymru

Cymru-ն Ուելսի ուելսերեն անվանումն է, որը երկրի ֆուտբոլի ֆեդերացիան օգտագործում է ներքին ու արտաքին կոմունիկացիաներում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին մեկնարկելիք ԱԱ-2022-ի խմբային փուլում Ուելսի հավաքականը կմրցի Անգլիայի, ԱՄՆ-ի ու Իրանի ազգային թիմերի հետ։