Տիագո Սիլվա. «Մենք պետք է ուժեղ լինենք Աշխարհի առաջնությունից առաջ»

«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան խոսել է Պրեմիեր լիգայի «Բրայթոնի» հետ հանդիպման պարտության մասին:

«Հանդիպումը շատ դժվար էր մեզ համար: Այնուամենայնիվ, մենք պետք է բարձրացնենք մեր գլուխը և առաջ գնանք: Մենք պետք է ուժեղ լինենք Աշխարհի առաջնությունից առաջ մնացած 4 հանդիպումներում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Sun-ը։

Նշենք, որ Սիլվայի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: