Ռոմելու Լուկակուն վնասվածք է ստացել. Հայտնի է նրա վնասվածքի լրջության աստիճանը

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վնասվածք է ստացել, հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հետազոտության արդյունքում բելգիացու մոտ ձախ ազդրի մկանային վնասվածք է հայտնաբերվել։ Ֆուտբոլիստի վիճակը կրկին կգնահատվի մի քանի օրից։

Սպասվում է, որ Լուկակուն վերականգնվելու ժամանակ կունենա մինչև Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկը, որտեղ Բելգիայի հավաքականը նույն խմբում կխաղա Խորվաթիայի, Կանադայի և Մարոկկոյի ընտրանիների հետ։