Ռոբերտ Լևանդովսկի. «Ես շատ երջանիկ եմ այստեղ, քանի որ «Բարսելոնայում» խաղալը երազանք է»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է կատալոնական ակումբում իր ելույթների մասին:

«Ես գիտեի, որ «Բարսելոնայում» առաջին մրցաշրջանը հեշտ չի լինելու, բայց այս պարտությունները թիմին փորձ են տալիս: «Բարսելոնային» ժամանակ է պետք:

Ես շատ երջանիկ եմ այստեղ, քանի որ «Բարսելոնայում» խաղալը երազանք է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է La Vanguardia-ը: