Պոլ Պոգբան կրկին վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով վերջերս է վնասվածքից հետո վերադարձել մարզումներին, հերթական վնասվածքն է ստացել։ Այդ մասին հայտնում են Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Պոգբան այս մրցաշրջանում ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստի մասնակցությունը Աշխարհի առաջնությանը մեծ հարցականի տակ է:

2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Կաթարում։ Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: