Մանուել Նոյերի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ժամանակ կունենա վերականգնվելու մինչև Կաթարում կայանալիք 2022թ.-ի Աշխարհի առաջնության մեկնարկը, հայտնում է kicker-ը:

Դարպասապահը վնասվածքի պատճառով բաց է թողել «Բավարիայի» վերջին հանդիպումները, ինչը անհանգստություն է առաջացրել, այդ թվում՝ Գերմանիայի հավաքականի երկրպագուների շրջանում:

Ընթացիկ մրցաշրջանում Մանուել Նոյերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և բաց է թողել 11 գնդակ: