Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը հույս է հայտնել, որ կկարողանա հասնել իր նախկին խաղամակարդակին։
«Շատ վնասվածքներ, կասկածներ ու դրա հետ կապված ամեն ինչ։ Բայց հիմա ամեն ինչ վերադարձել է իր բնականոն հունին։ Հուսով եմ՝ կարող եմ խաղադաշտում ցույց տալ, որ դեռ ամենաբարձր մակարդակի վրա եմ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: