Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Բրայթոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լեանդրո Տրոսսարդի ծառայություներով, հայտնում է The Sun-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բրայթոնի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, ինչը նշանակում է, որ բելգիացին ամռանը կարող է անվճար միանալ «Չելսիին»:
Աղբյուրի համաձայն, «Չելսին» չի ծրագրում սպասել ֆուտբոլիստի պայմանագրի լրանալուն, Լոնդոնյան ակումբը ցանկանում է տրանսֆերը իրականացնել հունվարին: